Ապրանքատեսականի

G-ENERGY GREASE L MOLY EP 2

400

Նկարագրություն

Ավտոմեքենայի ունիվերսալ քսանյութ՝ մոլիբդենի դիսուլֆիդի պարունակությամբ լիթիումային օճառի հիմքի վրա, բարձր արդյունավետությամբ հակալռվողային հավելանյութերի պարունակությամբ: Համարվում է բազմանպատակային քսանյութ և կիրառվում է ծանրաբեռնված հանգույցներում:

Կիրառումը.

• նախատեսված է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների գլորման և սահման առանցքակալների և այլ շփման բարձր ծանրաբեռնված հանգույցների յուղման համար:


Առավելությունները.

• ապահովորում է բարձր շահագործական ցուցիչներ տանում է բարձր ծանրաբեռնվածություններ՝ շահագործման ծանր պայմաններում, շնորհիվ ЕР-հավելանյութերի ու մոլիբդենի դիսուլֆիդի պարունակության;

• մոլիբդենի դիսուլֆիդի առկայությունն ապահովում մակերևույթների պաշտպանությունը նույնիսկ յուղի ոչ բավարար քանակության օգտագործման կամ աշխատանքային միջավայրի առանձնակի աղտոտվածության պայմաններում;

• Հիանալի պաշտպանություն մաշվածությունից և կպումներից:

G-ENERGY GREASE LX EP 2

400

Նկարագրություն

ՈՒնիվերսալ քսանյութ՝ լիթիումային համալիր օճառի հիմքի վրա, բարձր արդյունավետությամբ հակալռվողային հավելանյութերի պարունակությամբ: Կիրառվում է կրող առանցքակալների այլ շփման բարձր ծանրաբեռնված հանգույցների յուղման համար:

Կիրառումը.

• Խորհուրդ է տրվում կիրառել ավտոմեքենաների անիվների կրող առանցքակալներում և այլ շփման բարձր ծանրաբեռնված հանգույցներում:

Առավելությունները.

• Երաշխավորում է բարձր արդյունավետության պաշտպանություն կոռոզիայից նույնիսկ առանձնահատուկ խիստ միջավայրներում, ինչպիսիք են խոնավությունը, ագրեսիվ մթնոլորտը, սառը կամ տաք ջուրը;

• Օժտված է հիանալի պնդացնող հատկություններով, ինչը թույլ է տալիս պաշտպանել շփման հանգույցները ջրի, աղտոտվածության և փոշու ներթափանցումից;

• Օժտված է բարձր մեխանիկական կայունությամբ, որի շնորհիվ այն կարելի է կիրառել ուժեղ թրթռման ենթարկվող առանցքակալներում

G-ENERGY GREASE L EP 2

400

Նկարագրություն

Ավտոմեքենայի ունիվերսալ քսանյութ՝ լիթիումային օճառի հիմքի վրա, բարձր արդյունավետությամբ հակալռվողային հավելանյութերի պարունակությամբ: Կիրառվում է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների շփման թույլ ծանրաբեռնված հանգույցների յուղման համար: Համարվում է բազմանպատակային նշանակության քսանյութ:

Կիրառումը.

• Խերհուրդ է տրվում կիրառել ջրային պոմպի առանցքակալներում, գեներատորի առանցքակալներում, դրոսելային փականի կառավարման մալուխներում, զսպանի առանցքակալներում, ղեկային կառավարման ծխնիներում և փոխհաղորդակներում:

Առավելությունները.

• Արդյունավետ հակալռվողային հավելանյութերի շնորհիվ ապահովում

յուղվող դետալների հուսալի պաշտպանությունը՝ կանխելով բոլոր տեսակի մաշվածությունների առաջացումը;

• Հիանալի կայունություն օքսիդացման, կոռոզիայի, ջրի քայքայիչ ազդեցության նկատմամբ:

Գործընկերներ