Gazpromneft-Lubricants-ը  Automechanika Frankfurt 2018  խոշորագույն միջազգային առևտրային ցուցահանդեսին
Տեղադրվել է 2018-09-10

Gazpromneft-Lubricants-ը Automechanika Frankfurt 2018 խոշորագույն միջազգային առևտրային ցուցահանդեսին

Gazpromneft-Lubricants LTD-ն 2րդ անգամ է մասնակցում Automechanika Frankfurt (11-15 սեպտեմբերի, Մայնի Ֆրանկֆուրտում) խոշորագույն միջազգային առևտրային ցուցահանդեսին:

Ընկերության ստենդի (А64 սրահ 9.1.)  մոտ  այցելուները կարող են՝

  1. Քննարկել նոր բիզնես-հնարավորություններ ընկերության տարբեր բաժինների ներկայացուցիչների հետ (մարկետինգ, վաճառք, տեխնիկական աջակցություն):
  2. Մասնակցել նոր G-Energy Synthetic գծի ներկայացմանը:
  3. Այցելել VR շրջագայություն Օմսկի քսայուղերի գործարանով - Ռուսաստանում ամենաժամանակակից համալիրը յուղեր խառնելու, լցոնման եւ փաթեթավորելու համար:
  4. Ստանալ ընկերության մասին ընդհանուր տեղեկություն եւ բաժանորդագրության նյութեր:

 

Gazpromneft-Lubricants  ընկերությունը մասնագիտանում է բարձր տեխնոլոգիական յուղերի, քսայուղերի եւ տեխնիկական հեղուկների արտադրության եւ վաճառքի ոլորտում:

Տեսականին ընդգրկում է 600 յուղերի և քսայուղերի անվանատեսակ շուկայի բոլոր բաժինների համար (ավելի քան 2500 ապրանքային դիրքեր): Ընկերության արտադրանքը ունի ավելի քան 250 երաշխավորագրեր այնպիսի մեքենաների առաջատար արտադրողներից ինչպիսիք են՝ BMW, Mercedes-Benz, Volkswagen, Volvo, Renault, General Motors, Cummins, MAN, ZF, Bosch Rexroth և այլն: Gazpromneft-Lubricants  ընկերության արտադրանքը կարող եք ձեռք բերել արդեն իսկ 75 երկրներում:

Ավելի մանրամասն միջոցառման մասին. https://automechanika.messefrankfurt.com/frankfurt/en.html