Մեր մասին

Ran Oil ՍՊԸ-ն հիմնադրվել է 1993 թվականին, ընկերության սեփականատեր և հաջողակ գործարար Ռոբերտ Արմավիրի Գալուստյանի կողմից:

Ընկերության հիմնական նպատակն է հանդիսանում բնակչությանը և կազմակերպություններին տարբեր բնույթի ծառայությունների մատուցումը, վառելիքի ներմուծումը և մանրամեծածախ իրացումը ինչպես բազաններից, այնպես էլ մանրածախ կետերից (լցակայաններից): Ran Oil-ը տարիների ընթացքում լայն ճանաչում է ձեռք բերել, և այսօր Հայաստանում հայտնի է շատերին: Ընկերության սեփականություն են հանդիսանում Հայաստանի տարբեր շրջաններում տեղակայված մեծ թվով բազաներ և լցակայաններ, որտեղից մատակարարվում է որակյալ վառելիք:

Ընկերության հաջողությունը պրն. Գալուստյանի կարծիքով մեծապես պայմանավորված է ներմուծվող որակյալ վառելիքով և հաճախորդների բարձրակարգ սպասարկմամբ: Ընկերության հիմնադիրի կարծիքով, ազնվությունը և ճշտապահությունը այն լավագույն հատկանիշներն են, որոնք պետք է դառնան յուրաքանչյուր գործարարի կարգախոսը: Ընկերությունն իրականացնում է նաև բազմաթիվ նախաձեռնություններ. այսպես, 2000թ.-ի օգոստոսին, ընկերությունը միջպետական գլխավոր պայմանագիր է կնքել Իրանի հայտնի լվագույն ֆիրմաների հետ’ դրանով իսկ դառնալով պարսկական տարբեր տեսակի շարժիչային յուղերի, քսայուղերի, հակասառեցնող հեղուկների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: 2012թ-ից Ran Oil ընկերությունը դարձել է ռուսական Գազպրոմնեֆտ և Ռուս-Իտալական G-Energy ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում՝ ընդլայնելով ռուսական և իտալական շարժիչային և ինդուստրիալ յուղերի, քսայուղերի և հակասառեցնող հեղուկների ապրանքատեսականին ՀՀ-ում: 2014-ից Ran Oil-ը դարձել է Denckermann ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ran Oil-ը տարիների ընթացքում հասցրել է վառելիքի շուկայում դառնալ առաջատար կազմակերպություններից մեկը, սակայն դա բնավ չի խանգարում ընկերության ղեկավարությանը իրագործել նորանոր գաղափարներ և միջոցներ’ իր արտադրանքը սպառողին մատչելի ձևով մատուցելու համար: Դրա վառ ապացույցներն են’ ընկերության կողմից պարբերաբար անցկացվող տարբեր ակցիաները, բոլոր ցանկացողներին տրամադրվող բոնուս կուտակային քարտերը, ինչպես նաև մշտական հաճախորդներին տրվող զեղչի կտրոնները: Այսօր վառելիքի շուկայում առկա է առողջ մրցակցություն, սակայն Ran Oil ընկերության վառելիքն ընտրողներն արդեն իսկ շահում են, քանի որ ստանում են որակյալ վառելիք՝ մատչելի գնով: Ընկերությունը ծրագրում է ապագայում ընդլայնել իր գործունեության շրջանակները՝ նոր նախագծեր իրականացնելու նպատակով:

Նշենք նաև, որ ներկայումս, բացի վառելիքի իրացումից, պրն. Գալուստյանը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Նա հանդիսանում է Բելլա հյուրանոցային համալիրի սեփականատերը:

Գործընկերներ