Ապրանքատեսականի

G-ENERGY ANTIFREEZE SNF

1 220

Նկարագրություն

G-Energy Antifreeze SNF հովացնող հեղուկի խտանյութ՝ կիրառվում է բյուրեղացման սկսման տրված ջերմաստիճանով աշխատանքային հովացնող հեղուկներ պատրաստելու համար, այն ջրով նոսրացման ճանապարհով: Որպես աշխատանքային հովացնող հեղուկ խտանյութը չի օգտագործվում: Պատրաստի(նոսրացված) հովացնող հեղուկը(ՀՀ) նախատեսված է ներքին այրման շարժիչների հովացման համակարգերում օգտագործելու համար:

Պատրաստվում է ըստ ՏՊ 2422-001-1333-2004-ի: G-Energy Antifreeze SNF՝ ՀՀ էթիլենգլիկոլի հիմքի վրա, ապահովում մեքենայի շարժիչի և հովացման համակարգի պաշտպանությունը սառեցումից, եռացնելուց, ինչնպես նաև կոռոզիայից և կավիտացիայից:

Առավելությունները.

• Օժտված է գերազանց խառնվողականությամբ

• Ծառայության երկարաձգված ժամկետ - հավելանյութերի փաթեթի սիներգետիկ կոմպոզիցիայի հաշվին

• Բարելավված ջերմափոխանցում - շարժիչի աշխատանքի օպտիմալ ջերմաստիճանային ռեժիմ

• Հուսալիություն - կայուն, նվազագույն ծախսվող կոռոզիայի ինհիբիտոր

• Կոշտ ջրի նկատմամբ կայունություն - սիլիկատների և ֆոսֆատների բացակայություն

• Ժամանակի և դրամի խնայողություն – հովացնող հեղուկը շահագործման ընթացքում չի պահանջում լրացուցիչ սպասարկում

• Հարմարատություն խառը ավտոպարկերի համար – մի ՀՀ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար

• Էկոլոգիապես ընդունելի արտադրանք – ուտիլիզացիայի /վերամշակման դեպքում հավելանյութերի փաթեթում կարբոնաթթվային աղերի կիրառումը էկոլոգիայի վրա ազդեցություն չի ունենում

G-ENERGY EXPERT DOT-4

455 220

Նկարագրություն

Բարձրորակ արգելակի հեղուկ՝ ներմուծվող և հայրենական արտադրության ավտոմեքենաների արգելակների ու կցորդիչների համակարգերի համար, որտեղ ցուցված են DOT-4 ստանդարտին համապատասխան հեղուկներ:

Կիրառումը.

  • Աշխատունակ է շրջապատող օդի -500C-ից մինչև +500C-ի պայմաններում: Օգտագործել ավտոարտադրողների հրահանգներին համապատասխան:

Առավելությունները.

 

  • ավտոարտադրողների հրահանգներին համապատասխան կիրառման ունիվերսալություն:

 

G-ENERGY GREASE L MOLY EP 2

400

Նկարագրություն

Ավտոմեքենայի ունիվերսալ քսանյութ՝ մոլիբդենի դիսուլֆիդի պարունակությամբ լիթիումային օճառի հիմքի վրա, բարձր արդյունավետությամբ հակալռվողային հավելանյութերի պարունակությամբ: Համարվում է բազմանպատակային քսանյութ և կիրառվում է ծանրաբեռնված հանգույցներում:

Կիրառումը.

• նախատեսված է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների գլորման և սահման առանցքակալների և այլ շփման բարձր ծանրաբեռնված հանգույցների յուղման համար:


Առավելությունները.

• ապահովորում է բարձր շահագործական ցուցիչներ տանում է բարձր ծանրաբեռնվածություններ՝ շահագործման ծանր պայմաններում, շնորհիվ ЕР-հավելանյութերի ու մոլիբդենի դիսուլֆիդի պարունակության;

• մոլիբդենի դիսուլֆիդի առկայությունն ապահովում մակերևույթների պաշտպանությունը նույնիսկ յուղի ոչ բավարար քանակության օգտագործման կամ աշխատանքային միջավայրի առանձնակի աղտոտվածության պայմաններում;

• Հիանալի պաշտպանություն մաշվածությունից և կպումներից:

G-ENERGY GREASE LX EP 2

400

Նկարագրություն

ՈՒնիվերսալ քսանյութ՝ լիթիումային համալիր օճառի հիմքի վրա, բարձր արդյունավետությամբ հակալռվողային հավելանյութերի պարունակությամբ: Կիրառվում է կրող առանցքակալների այլ շփման բարձր ծանրաբեռնված հանգույցների յուղման համար:

Կիրառումը.

• Խորհուրդ է տրվում կիրառել ավտոմեքենաների անիվների կրող առանցքակալներում և այլ շփման բարձր ծանրաբեռնված հանգույցներում:

Առավելությունները.

• Երաշխավորում է բարձր արդյունավետության պաշտպանություն կոռոզիայից նույնիսկ առանձնահատուկ խիստ միջավայրներում, ինչպիսիք են խոնավությունը, ագրեսիվ մթնոլորտը, սառը կամ տաք ջուրը;

• Օժտված է հիանալի պնդացնող հատկություններով, ինչը թույլ է տալիս պաշտպանել շփման հանգույցները ջրի, աղտոտվածության և փոշու ներթափանցումից;

• Օժտված է բարձր մեխանիկական կայունությամբ, որի շնորհիվ այն կարելի է կիրառել ուժեղ թրթռման ենթարկվող առանցքակալներում

G-ENERGY GREASE L EP 2

400

Նկարագրություն

Ավտոմեքենայի ունիվերսալ քսանյութ՝ լիթիումային օճառի հիմքի վրա, բարձր արդյունավետությամբ հակալռվողային հավելանյութերի պարունակությամբ: Կիրառվում է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների շփման թույլ ծանրաբեռնված հանգույցների յուղման համար: Համարվում է բազմանպատակային նշանակության քսանյութ:

Կիրառումը.

• Խերհուրդ է տրվում կիրառել ջրային պոմպի առանցքակալներում, գեներատորի առանցքակալներում, դրոսելային փականի կառավարման մալուխներում, զսպանի առանցքակալներում, ղեկային կառավարման ծխնիներում և փոխհաղորդակներում:

Առավելությունները.

• Արդյունավետ հակալռվողային հավելանյութերի շնորհիվ ապահովում

յուղվող դետալների հուսալի պաշտպանությունը՝ կանխելով բոլոր տեսակի մաշվածությունների առաջացումը;

• Հիանալի կայունություն օքսիդացման, կոռոզիայի, ջրի քայքայիչ ազդեցության նկատմամբ:

G-BOX EXPERT GL-5 80W-90

1 5 20 205

Նկարագրություն

Ամենեղանակյա տրանսմիսսիոն յուղ՝ մարդատար, բեռնատար ավտոմեքենաների ծանր պայմաններում աշխատող հատուկ տեխնիկայի առավել ծանրաբեռնված ատամնավոր փոխանցումների համար: Արտադրվում է հավելանյութերի բազմաֆունկցիոնալ փաթեթի օգտագործմամբ, ապահովում է բարձր շահագործողական բնութագրեր. գերազանց հակալռվողային, հակաօքսիդացնող և մածուցիկաջերմաստիճանային հատկություններ:

Կիրառումը.

• նախատեսված է հիպոիդային փոխանցումներով տանող կամրջակներում օգտագործելու համար, ինչպես նաև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների, բեռնատարների, շահագործման տարբեր, այդ թվում ծանր պայմաններում աշխատող շարժական տեխնիկայի տրանսմիսսիաների այլ հանգույցներում, որտեղ ցուցված են API GL-5 մակարդակի յուղեր:

Առավելությունները.

• Բարձր ջերմաօքսիդացնող կայունությունը առավելագույնս երկար է պահպանում շահագործական հատկությունները;

• Ատամնավոր փոխանցումների բարձր հակալռվողային հատկություններ՝ ամենածանր պայմաններում;

• Տեխնիկան արտադրողների ցուցումներին համապատասխան յուղի փոխարինման միջակայքերի մաքսիմալ հնարավոր միջակայքեր:

G-BOX EXPERT GL-4 80W-85

1 5 20 205

Նկարագրություն

Ամենեղանակյա տրանսմիսսիոն յուղ՝ հատուկ մշակված ВАЗ առաջաշարժաբեր ավտոմեքենաների փոխանցման մեխանիկական տուփերի համար:

Կիրառումը. 

• Ցուցված է կիրառման մարդատար ավտոմեքենաների, ավտոբուսների և այլ տեխնիկայի բեռնատարների, մեխանիկական տրանսմիսսիաներում, որոնք կիրառման են պահանջում API GL-4 մակարդակի յուղեր: 

Առավելությունները.

• օժտված է բարձր հակաօքսիդացնող կայունությամբ, հիանալի մածուցիկաջերմաստիճանային, հակափրփուրային և հակակոռոզիոն հատկություններով, ժամանակակից տեխնիկայում կիրառվող պնդացումների նյութերի հետ համատեղելիությամբ;

G-BOX EXPERT GL-5 75W-90

1 5 20 205

Նկարագրություն

Կիսասինթետիկ տրանսմիսսիոն յուղ՝ մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ծանր պայմաններում աշխատող հատուկ տեխնիկայի առավել ծանրաբեռնված ատամնավոր փոխանցումների համար:

Կիրառումը.

• հիպոիդային փոխանցումներով ավտոմեքենաների տանող կամրջակներում բարձր և ցածր արագությամբ ծանրաբեռնվածությունների պայմաններում աշխատանքի դեպքում, ինչպես նաև մեխանիկական փոխհաղորդակների բարձր ծանրաբեռնվածությամբ ագրեգատներում, որտեղ պահանջվում են API GL-5-ին համապատասխանող:

Առավելությունները.

• յուղի բարձր հակամաշվածքային և հակակոռոզիոն հատկություններն ապահովում են փոխհաղորդակի աշխատանքի առավելագույն ժամկետ:

• համատեղելի է ժամանակակից տեխնիկայում կիրառվող խցուկների և պնդացումների նյութերի հետ;

• օպտիմալ ֆրիկցիոն հատկությունները երաշխավորում են փոխանցումների սահուն փոխմիացում և աշխատանք առանց թրթռման:

G-BOX EXPERT GL-4 75W-90

1 5 20 205

Նկարագրություն

Կիսասինթետիկ տրանսմիսսիոն յուղ՝ նախատեսված մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մեխանիկական տրանսմիսսիաների ագրեգատներում աշխատանքի համար:

Կիրառումը.

• Մարդատար ավտոմեքենաների մեխանիկական տրանսմիսսիաներ, փոխանցման տուփեր (ներառյալ սինխրոնիզացված), լիաքարշակ ավտոմեքենաների բաշխիչ տուփեր, որոնք ունեն API GL-4-ին համապատասխանող յուղերի կիրառման ցուցումներ:

Առավելությունները.

• յուղի բարձր հակամաշվածքային և հակակոռոզիոն հատկություններն երկարաձգում են տրանսմիսսիայի աշխատանքի ժամկետը:

• համատեղելի է ժամանակակից տեխնիկայում կիրառվող խցուկների և պնդացումների նյութերի հետ;

• օպտիմալ ֆրիկցիոն հատկությունները երաշխավորում են փոխանցումների սահուն փոխմիացում և աշխատանք առանց թրթռման:

 

 

 

Կիրառումը.

 

• հիպոիդային փոխանցումներով ավտոմեքենաների տանող կամրջակներում բարձր և ցածր արագությամբ ծանրաբեռնվածությունների պայմաններում աշխատանքի դեպքում, ինչպես նաև մեխանիկական փոխհաղորդակների բարձր ծանրաբեռնվածությամբ ագրեգատներում, որտեղ պահանջվում են API GL-5-ին համապատասխանող:

 

G-BOX GL-4 75W-90

1 5 20 205

Նկարագրություն

Կիսասինթետիկ փոխհաղորդակային յուղ՝ նախատեսված մարդատար բեռնատար ավտոմեքենաների մեխանիկական տրանսմիսսիաների ագրեգատներում աշխատանքի համար: Արտադրվում է հավելանյութերի բարձր արդյունավետ փաթեթի կիրառմամբ սինթետիկ և հանքային յուղերի բարձրորակ հիմքային կոմպոզիցիայի հիման վրա: Ապահովում է կիրառման լայն ջերմաստիճանային միջակայքտրանսմիսսիայի ագրեգատների անխափան և հարատև աշխատանք:

Կիրառումը.

• Մարդատար ավտոմեքենաների մեխանիկական տրանսմիսսիաներում, փոխանցման տուփերում, լիաքարշակ ավտոմեքենաների գլանաձև, կոնաձև պարուրաձև-կոնաձև ատամնավոր փոխանցումներ պարունակող բաշխիչ տուփերում;

• ագրեգատների յուղման համար, որտեղ խորհուրդ են տրվում API GL-4 մակարդակի յուղեր:

Առավելությունները.

• օպտիմալ ֆրիկցիոն հատկությունները երաշխավորում են փոխանցումների սահուն փոխմիացում և աշխատանք առանց թրթռման:

• օժտված է բացառիկ ցածրջերմաստիճանային հատկություններով, համատեղելի է ժամանակակից տեխնիկայում կիրառվող խցուկների և պնդացումների նյութերի հետ;

• բարձր ջերմային կայունությունը ապահովում է յուղի փոխարինման միջակայքի մեծացում:

Գործընկերներ