Posted 2018-06-23

Rolls-Royce-ը ապագայում կարող է ամբողջությամբ էլեկտրական մեքենա ստեղծել, որը հիմնականում նախատեսված կլինի չինական շուկայի համար:

Այս մասին հաղորդում է Autonews-ը, հղում կատարելով BMW Group էլեկտրական մեքենաների մշակման բաժնի ղեկավար Շտեֆան Յուրաշեկին:

«Ի վերջո, մենք կարծում ենք, որ Rolls-Royce-ը կարող է իր մեքենաների մի մասը էլեկտրական դարձնել շուկաներում, այդ թվում, Չինաստանում նման մեքենաների բարձր պահանջարկի պատճառով», - բացատրել է Յուրաշեկը: Միեւնույն ժամանակ, նա  նշել է, որ այս հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել: