Բրեժնեւի «Չայկա»-ն վաճառքի է հանվել
Posted 2018-06-20

Բրեժնեւի «Չայկա»-ն վաճառքի է հանվել

ԳԱԶ-13 «Չայկա» մակնիշի ավտոմեքենան, որով տեղափոխում էին ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին, վաճառքի է հանվել: Գնել ռարիտետային լիմուզինը կարելի է 30 մլն ռուբլով, գրում է «Իզվեստիա»-ն:
Առաջարկը հայտնվել է անվճար «Յուլա. Ավտո» հայտարարությունների անվճար հարթակում:

Նշվում է, որ 1980 թվականի արտադրության 2 հազար կմ վազքով ավտոմեքենան գտնվում է իդեալական վիճակում: